Քենիայում եռօրյա սուգ է. «Աշ Շաբաբը» հայտնում է 137 զոհի մասին
Աշխարհ
Ալ Քաիդայի հետ համագործակցող «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, ովքեր ստանձնել էին Նայրոբիում ահաբեկչության պատասխանատվությունը, չորեքշաբթի օրը հայտարարել են, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնում գերի վերցրած պատանդներից սպանվել է 137-ը. գրում է AFP-ն` հղում կատարելով Twitter-ում խմբավորման տարածած հայտարարությանը: Այս թիվը զգալիորեն գերազանցում է Կարմիր խաչի կողմից հրապարակած անհետ կորածների թիվը: Կազմակերպության տեղեկությունների համաձայն` անհետ կորած է համարվում 63 մարդ, իսկ զոհերի պաշտոնական քանակը 67-ն է:
Խմբավորումը Twitter-ում մեղադրել էր Քենիայի զինվորականներին իրենց դեմ քիմիական նյութեր պարունակող սպառազինությւոններ կիրառելու մեջ:
Քենիայում ահաբեկչության կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող