Ճապոնիայում կբացվի հսկայական փչովի համերգասրահ
Աշխարհ
Ճապոնիայում հոկտեմբերի 14-ին պատրաստվում են մանուշակագույն փչովի համերգասրահի բացմանը. գրում է Inhabitat կայքը: Ըստ առկա տեղեկությունների` հարյուրավոր հանիդսատեսի տեղերով` աշխարհում առաջին փչովի համերգասրահը նախագծել և իրականացրել են բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրն ու ճապոնացի ճարտարապետ Արատա Իսոզակին:
«Շարժական շինությունը, որն անվանվել է Ark Nova, կառուցվել է ոչ միայն միջոցառումներ և համերգներ կազմակերպելու համար, այլև որ հույս սփռի հյուսիս-արևելյան Հունսյու կղզու վրա, որը տուժել էր երկրաշարժից և ցունամիից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետագայում համերգասրահը կարող է տեղաշարժվել տարբեր շրջաններով, իսկ նրանում կկազմակերպվեն համերգներ, որոնք կմիավորեն տարբեր շրջանների բնակիչներին:
35 մետր բարձրությամբ համերգասրահը փչվում է 2 ժամվա ընթացքում և տեղավորում է 500 հանդիսատես:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող