Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով բանաձև-նախագիծ են մշակել
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև-նախագծի շուրջ. գրում է РИА Новости-ն` հղում կատարելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Բանաձև-նախագիծը չի նախատեսում ուժ կիրառել քիմիական զենքի ոչնչացման արարողակարգում խախտումների գրանցման դեպքում: Ինչպես հայտարարել է Լավրովը, եթե նման խախտումներ լինեն, ՄԱԿ-ի ԱԽ-ն դա քննելու է լրացուցիչ կարգով, իսկ արտաքին ռազմական միջամտության համար պետք կգա ևս մեկ բանաձև:
Լավրովը նաև նշել է, որ բանաձևը համագործակցության կոչ է անում ոչ միայն Ասադի կառավարությանը, այլև` ապստամբ գրոհայիններին:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ բանաձևի տեքստը կդրվի ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը առաջիկա ժամերի ընթացքում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող