Մակեդոնիան Հունաստանի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ
Աշխարհ
Մակեդոնիան դժգոհ է իր հանրապետության անվանման վեճի հարցում Հունաստանի ցուցաբերած պասիվությունից. հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Նիկոլ Գրուևսկին ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում:
«Անհրաժեշտ է փոխհամագործակցել, որպեսզի Հունաստանը վերջապես լուծի այդ խնդիրը, քանի որ վերջին 2 տարիները հատկանշվել են Հունաստանի կողմից դրսևորված մեծ անտարբերությամբ»,-ասել է Գրուևսկին:
Հունաստանի և Մակեդոնիայի միջև նախկին հարավսլավական հանրապետության անվանման հարցի շուրջ վեճերը շարունակվում են արդեն 20 տարի: Հունաստանը պնդում է վերանվանել Մակեդոնիայի հանրապետությունը, քանի որ նախկին Հարավսլավիայի մաս կազմող այս պետության անունը համընկնում է իր հյուսիսային շրջաններից մեկի անվանման հետ:
Պաշտոնական Աթենքը դեմ չէ Մակեդոնիա անվանման հետ, եթե միայն նշվի նրա աշխարհագրական տեղանունը` այն հունական Մակեդոնիայի հետ չշփոթելու համար:
Այս վեճի պատճառով Հունաստանն արգելափակել է Մակեդոնիայի մուտքը ՆԱՏՕ և թույլ չի տալիս սկսել բանակցությունները Եվրամիություն ինտեգրվելու հարցի շուրջ, թեպետև Մակեդոնիան 2005-ից ԵՄ անդամ պետության թեկնածու է:
Մակեդոնիայի վարչապետի խոսքերով` իր պետությունը չի կարող համաձայնվել վերանվանման գաղափարի հետ: «Դա նույնն է, թե հավանություն տալ ինքնաոչնչացմանը»,-ասել է Գրուևսկին. մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն