Չինաստանում վնասազերծվել է երեխաների առքուվաճառքով զբաղվող հանցագործ խմբավորում
Աշխարհ
Չինաստանում ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է վնասազերծել երեխաների առևանգմամբ և առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումը: Գերությունից ազատ է արձակվել 92 երեխա: Ձերբակալվել է ավելի քան 300 մեղադրյալ. գրում է Associated Press-ը:
Ոստիկանությունը չարագործներին հետևել է կես տարի շարունակ: Հանցագործ խմբավորումը գործում էր ՉԺՀ-ի մի քանի նահանգներում:
Երեխաների թրաֆիքինգը վերջին տարիների ընթացքում Չինաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` երկրում տարեկան կորում է մինչև հազար երեխա: ՉԺՀ-ում ծնելիությունը կարգավորող խիստ օրենքներ են գործում: Հանցագործները առավել հաճախ առևանգում են երեխաներին և վաճառում անզավակ ընտանիքներին: Որպես կանոն, մեկ երեխայի քաղաքականություն որդեգրած Չինաստանում ամուսինները ցանկանում են տղա ունենալ, այդ պատճառով` երեխաների վաճառքի շուկայում տղաների գինը հասնում է 6 հազար դոլարի: Չինաստանի շատ աղքատ շրջաններում երեխաներն իրենք ստիպված են լինում վաճառել երեխաներին գոյատևելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն