Հնդկաստանում խոշոր ՃՏՊ-ից զոհվել է 28 մարդ, որոնց թվում` 13 երեխա
Աշխարհ
Հնդկաստանում խոշոր ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 28 մարդ, որոնց թվում` 13 երեխա. գրում է Associated Press-ը:
Վթարը տեղի էր ունեցել Ասսամ նահանգում: Հաղորդվում է, որ Արևմտյան Բենգալիա ուղևորվող բեռնատարը բախվել է աղյուսի գործարանում աշխատող բանվորներ տեղափոխող մինի-ավտոբուսին, որի արդյունքում երկու մեքենաներն էլ կողաշրջվել են և ցած գլորվել զառիթափից:
Զոհվածներից 5-ը կանայք են` իրենց երեխաների հետ: Բեռնատարի վարորդի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նրա մարմինը չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան