Չինացիներին արգելել են արտասահմանում «քիթ փորել»
Աշխարհ
Չինաստանում իշխանությունները արտասահման մեկնող իրենց զբոսաշրջիկներին խորհուրդներ տվող ուղեցույց են հրապարակել, որտեղ չինացիներին արգելել են «քիթ փորել» օտար երկրում և ագահաբար մակարոն ուտել. տեղեկացնում է Sunday Morning Herald-ը:
Չինաստանի` զբոսաշրջության հարցերով ազգային գործակալությունը հրապարակել է 64 էջանոց ուղեցույց քաղաքակիրթ զբոսաշրջիկների համար: Նման միջոցներով երկրի իշխանությունները որոշել են պայքարել «արտասահմանում չինացիների անքաղաքակիրթ պահվածքի դեմ», որը, ըստ երկրի փոխվարչապետի, վնաս է հասցնում աշխարհում չինացիների վարկանշին:
Այս խորհուրդների մեջ են մտնում նաև այնպիսի ցուցումներ, ինչպես օրինակ` բնական կարիքները չհոգալ լողավազաններում, չգողանալ փրկարար բաճկոնները օդանավից, եղունգներով չքչփորել ատամները ուտելուց հետո:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)