Իտալիայի ափերին խորտակվել է անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ. կա 82 զոհ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC-ն, իտալական հարավային Լամպեդուզա կղզու ափամերձ հատվածում Աֆրիկայից անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, որի արդյունքում զոհվել է 82 մարդ:
Գործակալության տվյալներով` նավի վրա աղետի պահին եղել է 500 ներգաղթյալ, որոնցից 140-ին հաջողվել է փրկել, սակայն այս պահին հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում. հայտարարել է Լամպդուզայի քաղաքապետը:
Իտալիայի հարավում գտնվող այս կղզին Աֆրիկային մոտ լինելու պատճառով անցակետ է հանդիսանում այդտեղից անօրինական ներգաղթյալների` Եվրոպա ներթափանցելու համար: Տարեկան կղզու ջրերով Եվրոպա են մտնում տասնյակ հազարավոր մարդիկ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն