Ինդոնեզիայում սպասվում է Պուտինի և Օբամայի հանդիպումը Սիրիայի հարցով
Աշխարհ
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարող են հանդիպել Ինդոնեզիայում հոկտեմբերի 7-ին կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում»,-հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. մեջբերում է РИА Новости-ն:
«Սանկտ Պետերբուրգի G 20-ի ժամանակ նախագահների հանդիպումը դինամիկ և օգտակար շփում էր: Շատ տրամաբանական է, որ սիրիական հարցի կապակցությամբ նախագահները հանդիպեն նաև Բալիում: ՄԵնք կողմ ենք դրան: Կարծում եմ, որ այդ հանդիպումը կկայանա»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
«Քննարկվելու են սիրիական հակամարտության հարցով համատեղ աշխատանքների արդյունքները և երկկողմ համաձայնությունների զարգացումները»,-հավելել է նախագահի օգնականը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն