Ադրբեջանում ընդդիմության բամբասանքից Ալիևի պատիվը պաշտպանող օրինագիծ է մշակվել
Աշխարհ
Ադրբեջանում խորհրդարանը մշակում է երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրինագիծ: Նախագծի փաթեթը քննարկման կդրվի խորհրդարանի աշնանային նստաշրջանին. գրում է APA ադրբեջանական գործակալությունը:
Նախագծի հեղինակը խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովն է:
«Մենք զգում ենք այդ օրինագծի մեծ անհրաժեշտությունը: Քանի որ մեր նախագահին ընտրում է ժողովուրդը, ապա նրան բարձր լիազորություններ են տրվում: Այդ իսկ պատճատռով շատ կարևոր է նախագահի պատվի և արժանապատվության պաշպանումը»,-ասել է փոխխոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի` խորհրդարանի վերջին նիստի ժամանակ Ասքերովը, պատճառաբանելով նախընտրական շրջանում այլ քաղաքական ուժերի կողմից նախագահի հասցեին բամասանք և վիրավորանք տարածելու հանգամանքը, հայտարարել էր, որ այդ հարցը պետք է կարգավորվի իրավական կողմից և առաջարկել էր նախագահի պատիվը պաշտպանող օրինագիծ ընդունել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն