Թալիբների կողմից վիրավորված պակիստանցի աղջկան շնորհվել է Պոլիտկովսկայայի անվան մրցանակ
Աշխարհ
Մալալա Յուսուֆզայ անվամբ պակիստանցի դպրոցական իրավապաշտպան աղջիկը, ով անցյալ տարվա հոկտեմբերին թալիբ գրոհայինների կողմից գլխից ծանր վիրավորվել էր, Լոնդոնում պարգևատրվել է Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակով. տեղեկացնում է AFP-ն:
Մալալ հաղթող է ճանաչվել «խիզախության համար, որը նա ցուցաբերել է, երբ մյուսները չէին համարձակվում գնալ այդ քայլին, քաջության համար, որը նա դրսևորել է`խոսելով բոլոր կանանց անունից, ում ձայնը լսելի չէ»: Ինչպես խոստովանել է 16-ամյա Մալալան, նա հիանում է Պոլիտկովսկայայի կյանքով և ցանկանում է նրա նման խիզախ լինել:
Պոլիտկովսկայայի անվան մրցանակը Մալալային շնորհվել է RAW in War միջզգային կազմակերպության կողմից (Reach All Women in War, Օգնել յուրաքանչյուր կնոջ իր պատերազմում): Այն շնորհվում է հակամարտության գոտում աշխատող կանանց: Անցյալ տարի այս մրցանակը շնորհվել էր ամերիկուհի լրագրող Մարի Քոլվինին, ով զոհվել էր 2012թ. Սիրիայի Հոմս քաղաքի ռմբակոծության ժամանակ:
Թալիբան շարժման գրոհայինները, որոնց քննադատում էր Մալալա Յուսուֆզայը և պաշտպանում աղջիկների կրթության իրավունքը, հարձակում էին գործել 2012թ. հոկտեմբերի 9-ին: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել էին Մեծ Բրիտանիա, ուր նա մի քանի վիրահատության էր ենթարկվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն