Մեքսիկայի կենտրոնում խոլերայի համաճարակ է մոլեգնում
Աշխարհ
Մեքսիկայի կենտրոնական նահանգներից մեկում խոլերայով վարակված մարդկանց քանակը հասել է 77-ի. գրում է РИА Новости-ն:
Մեքսիկայի առողջապահության նախարար Մերսեդես Ժուն Լոպեսի խոսքերով` նահանգի իշխանություններն անում են ամեն բան` հիվանդությունը կանխարգելելու համար: Վարակվածներից միայն 9-ն են գտնվում հիվանդանոցներում, մնացածներն ամբուլատոր բուժում են ստանում: Մինչ այժմ հիվանդության տարածման հստակ պատճառը հայտնի չէ: Միաժամանակ, մասնագետները նշում են, թե մեծ է հավանականությունը, որ հիվանդության տարածման պատճառ է հանդիսացել աղտոտված ջուրը:
Վերջին շաբաթների ընթացքում Մեքսիկայում մեծ քանակությամբ հորդառատ անձրևներ տեղացին, որոնք իրենց հերթին 2 խոշոր` «Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկների հետևանք էին: Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին խմել միայն մաքուր ջուր:
Իդալգո կենտրոնական նահանգի նահանգապետը հայտարարել է, որ իրենք անում են հնարավոր ամեն բան` մոտակա 90 օրվա ընթացքում կրիտիկական այս փուլը հաղթահարելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)