Մադագասկարում 2 եվրոպացու ողջ-ողջ այրել են խարույկի վրա
Աշխարհ
Մադագասկարի հյուսիսային ափամերձ Նուսի Բե կղզում 2 եվրոպացի զբոսաշրջիկներ և մեկ տեղաբնակ ամբոխի կողմից կենդանի-կենդանի այրվել են խարույկի վրա. տեղեկացնում է Euronews-ը:
Միջադեպը սկսվել էր գյուղում 8-ամյա մի տղայի անհետացմամբ, որի խեղված մարմինն ավելի ուշ հայտնաբերվել էր լողափերից մեկում: Գործի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել էր մի տեղաբնակի: Զայրացած ամբոխը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, և տեղի տալով տարածված լուրերին այն մասին, թե տղային սպանել են օրգանները վաճառելու համար, հարձակվել էին տեղաբնակ մեղադրյալի և 2 եվրոպացի զբոսաշրջիկների վրա ու ողջ-ողջ այրել նրանց:
Զոհված զբոսաշրջիկները ֆրանսիացի Սեբաստիան Ժուդալեն և իտալացի Ռոբերտո Ջանֆայանն էին: Կղզու բնակիչները պնդում են, թե սպանությանը նախորդել է ժողովրդական դատարանը, որն ապացուցել է սպանված անձանց մեղքը: Տղայի սպանության մեջ խոստովանական հայտարարությունները տեսագրվել են:
Նշենք, որ իր լողափերով հայտնի Նուսի Բե կղզին սեռական զբոսաշրջության տխրահռչակ կենտրոն է, ուր ծաղկում է անչափահասների մարմնավաճառությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն