Սաակաշվիլին վերընտրվել է
Վրաստան
Վրաստանի նախագահի աթոռը լքող Միխայիլ Սաակաշվիլին վերընտրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ելույթ ունենալով Թբիլիսիի սպորտի պալատում՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը կվերադառնա իշխանության գլուխ առավել շուտ, քան նրանք ակնկալում են: Նա նաև կոչ է արել իր համախոհներին վեր կանգնել իրենց ամբիցիաներից և չխոսել քաղաքական ընդդիմադիրների հետ, ինչպես թշնամիների: «Դուք ունեք այլ թշնամիներ. դրանք մեր հողերը նվաճողներն են»,– վրաց նախագահի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն