ՌԴ և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները գովել են Սիրիային՝ ՄԱԿ-ի փորձագետների հետ համագործակցելու համար
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին հայտարարել են, որ Սիրիայի իշխանությունները դեռևս հաջողությամբ են իրագործում քիմիական զենքը ոչնչացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի պահանջները: Քերրին և Լավրովը սիրիական իշխանությունների գործունեությանը նման գնահատական է տվել ինդոնեզական Բալի կղզում Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովի շրջանակներում բանակցությունների ավարտին:
«Դամասկոսն անթերի համագործակցում է միջազգային տեսուչների հետ: Հուսանք, որ այդպես կլինի նաև հետագայում»,-Լավրովին մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Քերրին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շատ գոհ են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի իրագործման հարցում Սիրիայի գրանցած առաջընթացով:
ՌԴ և ԱՄՆ-ի արտգործնախարարները հույս են հայտնել, որ նոյեմբերին Ժնևում կհաջողվի խորհրդակցություն հրավիրել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցի կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն