Ինդոնեզիայի նախագահը երգել է Պուտինի պատվին` շնորհավորելով նրա ծննդյան տոնը
Աշխարհ
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին երգ է երգել` շնորհավորելով ռուս նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ. գրում է РИА Новости-ն:
Պուտինը մեկնել էր ինդոնեզական Բալի կղզի` մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին: Երբ Պուտինը ներս է մտել նիստերի դահլիճ, նրա ինդոնեզացի գործընկերը, կիթառի վրա նվագելով, երգել է «Happy Birthday to You»-ն: Հանդիպման այլ մասնակիցները սկսել են ձայնակցել Ինդոնեզիայի նախագահին, իսկ անակնկալի եկած Պուտինը նշել է, որ ինքը զգացված է:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 61 տարեկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն