Հնդկաստանում կայծակի հարվածներից 32 մարդ է զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի Բիհար և Ջարքխանդ նահանգներում կայծակի հարվածներից 32 մարդ է մահացել. գրում է Sky News-ը:
Բիհար նահանգում հանգստյան օրերին կայծակների հետևանքով զոհվել է 24 մարդ, որոնց թվում` 7 երեխա: Ջարքխանդում կայծակները սպանել են 8 հոգու, որոնց թվում եղել է 2 երեխա:
Նահանգներում անձրևների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ:
Հնդկաստանում հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում սեզոնային անձրևների ժամանակաշրջանն է, որի ընթացքում կայծակնահարությունից մահացության դեպքեր են գրանցվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)