Պարզվել է, որ աղբանոցում հայտնաբերված նորածինները աբորտի արդյունք են
Աշխարհ
Մահացած նորածինները, որոնց հայտնաբերել էին Մերձմոսկվայի Բալաշիխինսկի շրջանի Սալտիկովկա գյուղի աղբամանում, պարզվել է, որ աբորտի հետևանք են: Այ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների՝ իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ ներկայումս հաստատվել է, որ հայտնաբերված դիակները եղել են էմբրիոններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ Աբորտի անօրինական կատարում:
Ոստիկանության աղբյուրը նշել է, որ այժմ իրավապահները ճշտում են այն բժշկական հաստատությունը և բուժաշխատողների տվյալները, ովքեր առնչվում են կատարվածի հետ: Նախնական տվյալներով՝ հայտնաբերված դիակները համապատասխանում են պտղի ներարգանդային 6-7 ամսական զարգացմանը:
Հայտնվում է, որ ավելի վաղ Սալտիկով գյուղի մոտ՝ աղբարկղում, սկզբում հայտնաբերվել է նորածնի մեկ դիակ՝ փաթաթված պոլիէթիլենով: Այնուհետև՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս չորս նորածնի մարմին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն