Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեղադրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին անհարգալից վերաբերմունքի համար
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ՆԱՏՕ-ի գործողություններն իր երկրի տարածքում անարդյունք է անվանել և մեղադրել է ԱՄՆ-ին և Հյուսիսատլանտյան Բլոկի հրամանատարությանը անհարգալից վերաբերմունքի մեջ. գրում է The Guardian-ը:
«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն հարգում մեր` սուվերեն պետություն լինելու հանգամանքը: Նրանք խախտում են այն և հարձակումներ են գործում մեր ժողովրդի դեմ` ահաբեկչության դեմ պայքարի անունից: Դա հակասում է մեր ցանկություններին»,-հայտարարել է Քարզայը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համաձայնության ստորագրումը հետաձգվում է մինչև սուվերենության հարցի շուրջ կողմերի համաձայնության գալը:
Քարզայի կարծիքով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ է թույլ տվել` որոշում կայացնելով պայքարել թալիբների դեմ Աֆղանստանի հեռավոր գավառներում, այլ ոչ թե հարևան Պակիստանում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում