Եգիպտոսում նշանակվել է տապալված նախագահ Մուրսիի դատավարության օրը
Աշխարհ
Եգիպտոսի դատարանը հոկտեմբերի 9-ին նշանակել է երկրի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավարության օրը. տեղեկացնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Համաձայն դատարանի վճռի` սպանություններ հրահրելու մեջ մեղադրվող նախագահի գործի լսումները կսկսվեն նոյեմբերի 4-ին:
Մուրսիի հետ այդ գործով դատարանի առջև կանգնելու է ևս 14 մարդ:
Իսլամիստ նախագահ Մուրսին Եգիպտոսի ռազմական իշխանության կողմից տապալվել և ձերբակալվել էր 2013թ. հուլիսի 4-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)