Ֆուկուսիմա ԱԷԿ-ում գրանցվել է ճառագայթման ռեկորդային մակարդակ
Աշխարհ
Ճապոնիայի Ֆուկուսիմա ԱԷԿ-ի պաշտպանիչ պատնեշի ներսում ճառագայթման մակարդակը հասել է 2011թ. մարտին տեղի ունեցած վթարից հետո գրանցված ամենաբարձր աստիճանին. գրում է Reuters-ը` հղում կատարելով Tepco ընկերության տվյալներին:
Ներկա պահին ջրում ցեզիումի մակարդակը կազմում է 1200 բեքերել մեկ լիտրում (նորման` 90 բեքերել):
Նախօրեին ԱԷԿ-ի աշխատակիցները պատահաբար վնասել էին ռադիոակտիվ ջուրը ռեակտորին միացնող խողովակը, որի արդյունքում 6 աշխատակից ճառագայթման տակ էր հայտնվել, սակայն նրանք պաշտպանիչ հագուստով են եղել, և նրանց առողջությանը լուրջ վնաս չի հասցվել. գրում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն