Էդուարդ Սնոուդենի հայրը ժամանել է Մոսկվա` որդուն տեսնելու
Աշխարհ
Հոկտեմբերի 10-ին Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը. գրում է Reuters-ը:
Օդանավը, որում գտնվում էր Սնոուդենը, վայէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում 7.50-ին: Նրան դիմավորելու է եկել Սնոուդենի փաստաբանը, իսկ ինքը` Սնոուդենը օդանավակայանում չի երևացել:
Սնոուդենի հայրը հայտարարել էր, որ որդու հետ խոսելու հնարավորություն չի ունեցել այն պահից ի վեր, երբ վերջինս լքել էր ԱՄՆ-ն:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սնոուդենը հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից այն բանից հետո, երբ լրագրողներին էր հանձնել հատուկ ծառայությունների գործողությունները բացահայտող տեղեկություններ: 2013թ. օգոստոսի 1-ին նա քաղաքական ապաստան ստացավ Ռուսաստանում և այս պահին բնակվում է Մոսկվայում: Նրա բնակության կոնկրետ վայրը չի հայտնվում` անվտանգության նկատառումներից ելնելով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն