Հնդկաստանում սաստիկ փոթորկի սպառնալիքի պատճառով 400 հազար մարդ է տարհանվել
Աշխարհ
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են տագնապի «կարմիր» աստիճանի մակարդակ և շուրջ 400 հազար բնակիչների են տարհանել երկրի արևելյան ափերին մոլեգնած սաստիկ փոթորկի պատճառով. հայտնում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ «Ֆայլին» անունը կրող ցիկլոնը վրա կհասնի Հնդկաստանին հոկտեմբերի 12-ին: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ նրա արագությունը հասնելու է ժամում 240 կմ: Օդերևութաբանները սպառնացող փոթորկի վտանգը գնահատում են 5 բալանոց սանդղակի 4-րդ աստիճանով :
«Ֆայլինը» կարող է դառնալ վերջին 14 տարիների ամենասաստիկ փոթորիկը Հնդկաստանում:
1999-ին գրանցված վերջին նման փոթորիկը խլել էր 10 հազար մարդու կյանք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն