Հնդկաստանում տարհանվել է մեկ միլիոն մարդ
Աշխարհ
Հնդկաստանում «Ֆայլին» ցիկլոնի վտանգի պատճառով տարհանված բնակիչների քանակն արդեն հասել է 1 միլիոնի, գրում է Agence France-Presse-ը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Օրիսա նահանգում իրենց տները լքել են 860 հազար մարդ, իսկ ավելի քան 100 հազարը տարհանվել է Անդրա Փարադեշ նահանգից:
Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունից, սա երկրի պատմության մեջ ամենամասշտաբային տարհանումն է: Վերջին անգամ նման ծավալների հասնող տարհանում Հնդկաստանում տեղի էր ունեցել 1990-ին՝ մեկ այլ ցիկլոնի պատճառով, սակայն տարհանված բնակիչների քանակն այն ժամանակ 3 անգամ ավելի քիչ էր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)