Պետերբուրգում երիտասարդը նախ 6-րդ հարկից ցած է նետել ընկերուհուն, ապա՝ նետվել նրա ետևից
Ռուսաստան
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում լուսանկարիչ Ռոման Յանդոլինը 6-րդ հարկից ցած է նետել իր ընկերուհուն, այնուհետև կտրել իր ձեռքերի երակները և ցած նետվել, գրում է Lenta.ru-ն:
Սպանությունն ու ինքնասպանությունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 01.00-ի սահմաններում: Նախնական վարկածի համաձայն՝ Յանդոլինի և նրա ընկերուհու միջև վեճ էր ծագել:
Աղջիկը, ում անունը չի հայտնվում, տեղում մահացել էր: Յանդոլինը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոցի ճանապարհին: 27-ամյա լուսանկարիչը համագործակցում էր ռուսական РИА Новости և ИТАР-ТАСС լրատվական գործակալությունների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)