Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ո՞րն է թեկնածուների միջև եղած տարբերությունը

Աշխարհ

Մինչև Վրաստանի նախագահի ընտրությունները մնում է ընդամենը 14 օր: Նախընտրական կամպանիան մոտենում է իր գագաթնակետին: Ակտիվ նախընտրական կամպանիաների սկզբից արդեն անցել է գրեթե 2 ամիս, որը հնարավորություն է տալիս կատարել որոշակի գնահատում և վերլուծում:

2013 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններին գրանցված են 23 նախագահի թեկնածու: Նրանցից 10 ներկայացնում են Վրաստանում գործող տարբեր քաղաքական կուսակցություններ (Դավիթ Բաքրքձե «Միասնական ազգային շարժում»; Նինո Բուրջանաձե «Միասնական Վրաստան»; Գիորգի Մարգվելաշվիլի «Վրացական երազանք» ; Շալվա Նաթելաշվիլի «Լեյբորիստական կուսակցություն» ; Գիորգի Թառգամաձե «Քրիստոնյա - դեմոկրատական շարժում»;Կոբա Դավիթաշվիլի «Ժողովրդական կուսակցություն»; Զուրաբ Խարատիշվիլի «Վրաստանի եվրոպական ժողովրդավարություն» ; Ակակի Ասաթիանի «Վրաստանի ավանդականների միություն» ; Սերգո Ջավախիձե «Արդար Վրաստանի համար»: Թեյմուրազ Մժավիա «Քրիստոնյա - դեմոկրատական ժողովրդական կուսակցություն»), իսկ 13 նախաձեռնող խմբեր ներկայացնում են (Միխեյիլ Սալուաշվիլին, Նեստան Կիրթաձեն, Մամուկա Ճոխոնելիձեն, Գիորգի Լիլուաշվիլին, Լևան Չաչուան, Ավթանդիլ Մարգիանին, Մամուկա Մելիքիշվիլին, Նուգզար Ավալիանին, Թեյմուրազ Բոբոխիձեն, Թամազ Բիբիլուրին, Նինո Ճանիշվիլին, Քարթլոս Ղարիբաշվիլին, Գիորգի Չիխլաձեն):

Չնայած բազմաթիվ թեկնածուների, նախընտրական կամպանիան ունի 3 առանձնացված ֆավորիտ: Սրանք են՝ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Մարգվելաշվիլին և Նինո Բուրջանաձեն: Նշված թեկնածուներին ֆավորիտի «կոչումը» գոյություն ունեցող քաղաքական իրավիճակն է «շնորհել», որն ընքստինքյան հիմնականում «Ազգային շարժման» և «Վրացական երազանքի» հակադրումով և Նինո Բուրջանաձեի քաղաքական անցյալով է պայմանավորված:

«Ֆավորիտների» տարբերությունը, հիմնականում հյուսիսային հարևան՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման կամ չկարգավորման մեջ է հանդիսանում, սակայն կրկին պետք է նշվի, որ նրանցից ոչ մեկը չունի սկզբունքային տարբերություն պետության արտաքին ուղղության վեկտորի կապակցությամբ: Իհարկե թեկնածուներից յուրաքանչյուրը ներքին քաղաքականության տարբեր տեսակետ ունի, սակայն անհրաժեշտ է վերհիշել, որ պետության գործող Սահմանադրության համաձայն նախագահի հիմնական ֆունկցիան հենց արտաքին քաղաքականության ուղղորդության հետ է կապված, սակայն, իհարկե, ապագա նախագահի տեսակետը, ներքին քաղաքակնության կապակցությամբ, ոչ պակաս հետաքրքիր և կենսականորեն կարևոր է պետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Նախագահի թեկնածուները պետության հայ բնակիչներին, իհարկե, առաջին հերթին նրանով են հետաքրքիր, թե որքանով են պատրաստ լուծել պետության ազգային փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրները: Այստեղ խոսքը այն խնդիրների մասին է, որոնք տարիների ընթացքում հավաքվում էին և հիմնականում կապված են լեզվական, ազգային և կրոնական փոքրամասնությունների տարրական իրավունքների իրականացման հետ:

Չնայած բազմաթիվ թեկնածուների, հարկ է նշել այն ֆաստը, որ տարօրինակ պատճառներով բոլոր այս թեկնածուները համարյա միատեսակ են տեսնում ազգային փոքրամասնության խնդիրները: Նախագահի թեկնածուները ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիր պետական լեզուն սովորելն են անվանում: Նրանց տրամաբանությամբ եթե մենք, երկրի լեզվական փոքրամասնությունս, տիրապետենք պետական լեզուն՝ այսպիսով բոլոր դժվարությունները կլուծվեն:

Առաջարկում ենք նախագահի թեկնածուների «Ի՞նչ քաղաքականություն կվարեիք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և հասարակական - քաղաքական կյանքում նրանց ավելի ինտեգրման համար» հարցի պատասխանը՝
- Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն բևեռել ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված վայրերում պետական լեզվի (վրաց լեզվի) ուսուցման որակապես բարելավմանը, որպեսզի մեր ոչ վրաց բնակչությանը տանք հավասար մեկնարկային պայմաններ, բարձր մակարդակի կրթություն ստանալու համար, Վրաստանի քաղաքական և տնտեսական կյանքում լիարժեքորեն ընդգրկվելու նպատակով: Դրան զուգահեռաբար, ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված վայրերում պետք է ապահովված լինի մեր մայրենի լեզվով բազիսային կրթություն ստանալու հնարավորությունը: (Նինո Բուրջանաձե)

- Փոքրամասնությունների գլխավոր հիմնախնդիրը երկրի հասարակական և քաղաքական կյանքում ինտեգրման համար պետական լեզվին չտիրապետելն է: Այդ պատճառով էլ պետությունը կեռապատկի պետական լեզվի ուսուցման ծրագրի ֆինանսավորումը: Դրա հետ միասին պետությունը կֆինանսավորի ավանդաբար ձևավորված փոքրամասնությունների ազգային լեզուներով տպագիր հրատարակությունների մատչելիությունը, մշակութային օջախների, ուսումնական և կրոնական հիմնարկությունների սուբսիդացումը մունիցիպալային և պետական բյուջեներից: (Գիորգի Թարգամաձե)

- Մենք առանձնապես ուշադիր կլինենք, որպեսզի ազգային փոքրամասնությունների իրավունքները լրիվությամբ լինեն պաշտպանված: Միևնույն ժամանակ, մենք նրանց կպաշտպանենք ոչ միայն ցանկացած տեսակի ճնշումից, այլև կստեղծենք լիարժեք զարգացման պայմաններ:Առանձնապես կարևոր է, որ կատարվի նրանց լրիվ ինտեգրումը պետական-հասարակական գործընթացներին: Դրա հետ միասին վրաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը տրվում է առանձնահատուկ կարևորություն: (Գիորգի Մարգվելաշվիլի)

- Վրաստանը մոնոէթնիկ երկիր չէ: Գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ, որոնց նշանակալի մասը չգիտի վրացերեն լեզուն: Բոլորի համար ակնհայտ է, որ հարկավոր է նրանց ինտեգրումը միասնական հասարակությանը, սակայն գոյություն ունեն և խոչընդոտող գործոններ: Դրանցից ամենակարևորը խորհրդային անցյալից եկող իներցիան է: Հասարակության մեծ մասի մոտ գերազանցում է «ազգության» խորհրդային-ստալինյան ըմբռնումը, ինչը խոչընդոտում է երկրի քաղաքական միասնության ձևավորմանը: Այս դիմադրությունները պետք է հաղթահարվեն լայն քաղաքացիական լուսավորչական գործունեությամբ, պետք է կատարվի փոքրամասնությունների ինտեգրում միասնական հասարակությունում և Վրաստանի քաղաքացիները պետք է հավասարվեն « քաղաքական վրացիությանը»: (Զուրաբ Խարատիշվիլի)
- Ազգային փոքրամասնությունների ինտեգրման համար անհրաժեշտ է պետական ծրագրերի մշակում, որոնք ապահովում են նրանց կողմից պետական լեզվի կատարյալ յուրացումը: Դրա հետ միասին, հարկավոր է ապահովել նրանց մշակութային ավանդույթները, լեզուն (այդպիսինի գոյության դեպքում) լիարժեք սովորելու և ազատ կիրառելու հնարավորություն: Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչը իրեն պետք է զգա լիիրավ քաղաքացի: (Ակակի Ասաթիանի)

Իրոք զարմանալի է այսպիսի այլ ուղղության և մակարդակի քաղաքագետների դիրքերի միաբանությունը ազգային փոքրամասնության հարցի կապակցությամբ:

Թբիլիսահայերս, սեփական օրինակից կարող ենք համոզվել, թե որքանով անկեղծ չեն վրաց քաղաքագետների նշված «տեսակետը»: Թբիլիսիում բնակվողներիցս համարյա բոլորս տիրապետում ենք պետական լեզվին, չնայած սրան, հայ համայնքը Քաղաքային խորհրդում ոչ մի ներկայացուցիչ չունի; նույն իրավիճակն է նաև գործադիր և օրենսդիր կառավարությունում; խախտվում են մեր իրավունքները ստանալ կրթություն մեր մայրենի լեզվով; հավատքի ազատության արտահայտման առումով բացահայտ խտրականություն է զգացվում… իսկ թեկնածուները կոչում են մեզ դեպի լեզվի տիրապետման:

Կարևոր է, որ մեր որպես էթնիկական, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների իրավունքները (ինչպես անհատական, նույնպես էլ կոլեկտիվ) պետության Օրենսդրության մեջ սահմանված լինի մանրամասն, այլ ոչ թե ունենա ընդհանուր դրույթների տեսք, ինչպես դա այսօր է (օրինակ՝ «պետությունը հոգ է տանում երկրի ամբողջ տարածքի հավասար սոցիալ-տնտեսական զարգացման մասին»: («Վրաստանի Սահմանադրություն», հոդված 31): «Հոգ է տանում» բառը իրավունքների և ազատության իրագործության երաշխիք չէ: Ընդհանուր դրույթները պետք է արտացոլվեն բոլոր մակարդակի, կոնկրետ օրենսդրական ակտում և հետագայում պետական համալսարանների կողմից լինի իրականացված : Այսպես է լինում աշխարհի ժողովրդավարական երկրներում:

Այսօր Վրաստանի հայությունս հանդիպում ենք այլ բովանդակության և մակարդակի բարդության՝ երկրի կառավարությունը, ինչպես նաև մնացած քաղաքական վերնախավի մեծամասնությունը այսօր չեն կարող կամ համառորեն չեն տեսնում մեր առջևում կանգնած մարտահրավերները: Ավելին, նրանցից շատերը անտեսում են մեր, ինչպես երկրի լեզվական և էթնիկ փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքները:

Բնական է, որ այս պայմաններում երկրի հայ բնակիչներիս մոտ կարող է հարց առաջանալ՝ մեզ համար ի՞նչ տարբերություն ունի թե վերը նշված նախագահական թեքնածու-ֆավորիտներից կամ ոչ ֆավորիտներից որը կզբաղեցնի այս բարձր պաշտոնը:

Մինչև նախագահի ընտրությունները մնացել է ընդամենը 14 օր և թեկնածուները դեռևս ունեն հնարավորություն բացահայտ և անկեղծորեն խոսել իրենց իսկ քվեարկողների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված