Շուրջ 90 զբոսաշրջիկ է արգելափակվել աշխարհի ամենաբարձր լեռան` Ջոմոլունգմայի վրա
Աշխարհ
«Ֆայլին» ցիկլոնի հետևանքով առաջ եկած սաստիկ ձնաբուքը երկուշաբթի օրը 86 զբոսաշրջիկ է արգելափակել աշխարհի ամենաբարձր լեռան` Ջոմոլունգմայի (Էվերեստ) վրա Չինաստանի մաս կազմող Տիբեթի ինքնավար շրջանում. տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Անբարենպաստ եղանակային պայմանները զբոսաշրջիկներին ստիպել են կանգ առնել ծովի մակարդակից 5.2 հազար մետր բարձրության վրա: Ըստ իշխանությունների տվյալների` ոչ ոք չի տուժել: Նրանց օգնելու են ուղարկվել փրկարար ջոկատներ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)