Վիետնամում թայֆունի պատճառով 122 հազար մարդ է տարհանվել
Աշխարհ
Վիետնամի կենտրոնական հատվածում ավելի քան 122 հազար մարդ է տարհանվել մոտեցող թայֆուն պատճառով. գրում է Reuters-ը:
«Նարի» թայֆունը վրա է հասել Վիետնամի կենտրոնական հատվածին հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան: Քամու արագությունը կազմում է ժամում 102 կմ:
Թայֆունի հետևանքով վնասվել են հարյուրավոր տներ, չեղյալ է հայտարարվել ավիաչվերթների մի մասը:
Օդերևութաբանները կանխատեում են, որ այսօր թայֆունը կթուլանա` հասնելով մինչև տրիոպիկական քամու:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)