Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին Ֆրասնիայում ձերբակալվել է. հայնտնում է Newsgeorgia-ն` հղում կատարելով երկրի ՆԳՆ մամլո ծառայությանը:
Ձերբակալության այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով փետրվարի 25-ին ձերբակալել էր նախկին նախարարին, ով մեղադրվում էր միանգամից մի քանի գործով: Դատարանի վճիռը վերաբերում էր «Իմեդի» հեռուստաընկերության բաժնեմասերի անօրինական զավթմանը: Ըստ հետաքննության վարկածի` ամերիկացի գործարար Ջոզեֆ Քեյին պատկանող բաժնեմասերը վերջինս սպառնալիքի տակ ստիպված է եղել վաճառել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Ինչպես երևում է գործին կից նյութերից, Քեյի հետ բանակցությունները վարել է Դավիդ Քեզերաշվիլին` կիրառելով նաև սպառնալիքներ:
Նախկին նախարարին մեղադրում են նաև խոշոր չափի կաշառք վերցնելու և էթիլ սպիրտի մաքսանենգությամբ զբաղվող ընկերության հետ համագործակցելու համար, որը 2007-ից առանց արտոնագրի ալկոհոլ էր ներկրում Վրաստան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)