Եթե Սաակաշվիլին 2008-ին հիմարություններ թույլ չտար, աշխարհը չէր ների Ռուսաստանի արարքը. Իվանիշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե Սաակաշվիլին և նրա թիմակիցները 2008-ին հիմարություններ թույլ չտային, ապա Ռուսաստանին ոչ ոք չէր ների իր գործողությունները. մեջբերում է Грузия-Online-ը:
«Եթե չլինեին Սաակաշվիլիի սխալները, Ռուսաստանը չէր կարողանա նման ագրեսիա ցուցաբերել, և մեր տարածքներն օկուպացված չէին լինի: Դա ողջ աշխարհը գիտի: Դրա համար էլ մեզ ցուցաբերվող օգնությունը միայն հայտարարությունների տեսքով է սահմանափակվում: Եթե 2008-ին Սաակաշվիլին հիմարություններ թույլ չտար, ապա ողջ աշխարհը, հնարավոր է, բողոք հայտներ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անկացման վերաբերյալ»,-ասել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)