Ճապոնիայում մոլեգնած թայֆունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
Աշխարհ
Ճապոնիայի Հոնսյու կղզում փոթորկած «Վիպհա» թայֆունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել. գրում է Agence France-Presse-ը` հղում կատարելով ոստիկանության տվյալներին:
Գործակալության զրուցակցի խոսքերով` զոհերի քանակը կարող է զգալիորեն աճել այն բանից հետո, երբ հնարավոր կլինի պարզել անհետ կորած տասնյակ մարդկանց ճակատագիրը: Թայֆունի հետևանքով առաջ եկած սողանքներից ստացած վնասի չափը դեռևս պետք է պարզվի, հավելել են նրանք:
Տոկիոյի մոտակայքում թայֆունը հորդառատ անձրևներ և ուժգին քամի է առաջ բերել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն