ԱՄՆ-ն կանգ առավ դեֆոլտից մի քանի ժամ առաջ. Օբաման և կոնգրեսը համաձայնության են եկել
Աշխարհ
ԱՄՆ-ի սենատն ու Կոնգրեսի ներկայացուցիչները երկարատև հակասություններից հետո չորեքշաբթի օրը երեկոյան համաձայնության են եկել օրինագծի շուրջ, որը նախատեսում է ժամանակավորապես վերականգնել ԱՄՆ-ի պետական հաստատությունների ֆինանասվաորումն ու պետական պարտքի շեմի բարձրացումը: Սրանով իսկ ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվեց կանխել երկրի պատմության մեջ հնարավոր առաջին դեֆոլտը: Համաձայնությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 17-ից ժամ առաջ, իսկ Ֆինանսների նախարարության տվյալներով` հենց այն օրն էր, երբ ԱՄՆ-ի պետական գանձնարանում այլևս միջոցներ չէին մնալու արտաքին պարտականությունները կատարելու համար:
Փաստաթուղթը ստորագրել է նախագահ Օբաման` դրանով մի քանի ամիս ժամկետով հետաձգելով բյուջեի հարցում քննարկումները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն