Տոկիոյում ներկայացվել են ապագայի ավտոմեքենաները (տեսանյութ)
Աշխարհ
Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են ինտելեկտուալ ավտոմեքենաների հեռանկարներին վերաբերվող հարցեր:
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերին նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում հանրահայտ Honda-ն ներկայացրել է իր վերջին մշակումներից մեկը: Նրանց մշակած ավտոմեքենան ինքնուրույն կականում է ավտոկանգառում: Վարորդի միջամտությունն այս գործում միանգամայն ավելորդ էր: Մեքենան ինքնուրույն ազատ տեղ է գտնում և կայանվում՝ օգտագործելով տեսախցիկներից և սենսորային սարքերից ստացված տվյալները: Գրում է times.am-ը:
Nissan Motors-ն իր հերթին հայտարարել է, որ գրեթե հասել են մեքենայի շուրջ տեղի ունեցող բոլոր գործողությունների ճշգրիտ հաշվարկին: Ճապոնացի ավտոարտադրողներին այս հարցում խանգարում են միայն մարդկային գործոնի հետ կապված անսպասելի հնարավոր հանգամանքները: Օրինակ՝ մայրուղիներով ընթացող այլ ավտոմեքենաների վարորդների կողմից թույլատրելի արագության գերազանցում: Այդ իսկ պատճառով նրանք շարունակում են ավտոմեքենանրը զինել նոր համակարգերով, որոնք թույլ կտան մեքենան կառավարող համակարգչին ավելի ճշգրիտ գնահատել ճանապարհներին տիրող իրավիճակը: Nissan-ի մասնագետները նշում են, որ պատրաստվում են արդեն 2020-ին շուկա դուրս բերել ինքնակառավարվող ավտոմեքենաներ:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն