Ի՞նչ է տվել յուրաքանչյուր պետություն մարդկությանը
Աշխարհ
Նույնիսկ գլոբալացվող աշխարհում յուրաքանչյուր ազգ և պետություն առանձնանում է իր յուրահատկություններով և ինքնատիպությամբ: Այդ բազմազանությունն է մեր մոլորակը դարձնում հետաքրքիր, իսկ երկրներին` առանձնահատուկ:
Համաձայն Doghousediaries-ի հրապարակած տվյալների` յուրաքանչյուր երկիր մարդկությանը տվել է ինչ-որ լավ կամ վատ բան. գրում է Times.am-ը:
Օրինակ` Ֆրանսիան աչքի է ընկնում զբոսաշրջությամբ: Համարվում է, որ Նորվեգիան ամենադեմոկրատական երկիրն է, Շվեդիան` աթեիստ:
Չնայած Իսպանին մարդկությանը տվել է բազում տաղանդավոր նկարիչներ և ճարտարապետներ, այնուամենայնիվ, այդ վաստակն անտեսվել է և առաջնային է գնահատվել կոկայինի օգտագործումը:
Բրազիլիան տվել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության ամենաշատ հաղթողները, իսկ Իտալիան` ՈւԵՖԱ-ի գավաթը:
Համաձայն տարօրինակ այդ դասակարգման` ՌԴ-ն տվել է ազնվամորի և միջուկային մարտագլխիկներ, իսկ ԱՄՆ-ն` Նոբելյան մրցանակակիրներ:
Մեր հարևան երկրներից Թուրքիային է վերագրվում ծիրանը, իսկ խաչապուրին` Վրաստանին: Ադրբեջանն էլ աչքի է ընկնում ցանցային ծովահենությամբ:
Ցավալի է, սակայն Հայաստանին ոչինչ չի վերագրվում: Մի՞թե մենք ոչնչով չենք հարստացրել Երկիր մոլորակը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն