Աֆղանստանում ծառայող վրաց զինվորականներն արդեն քվեարկել են նախագահական ընտրություններում
Վրաստան
Աֆղանստանում զինվորական ծառայության մեջ գտնվող վրաց զինվորականներն արդեն քվեարկել են նախագահական ընտրություններում:
Վրաստանի ՊՆ-ի աջակցությամբ ԿԸՀ-ն Աֆղանստանի Հելմենդ նահանգում 2 ընտրատեղամաս էր բացել: Բացի գործող երկու տեղամասերից` գործել է նաև շրջիկ քվեատութը: Քվեատութերի տեղաշարժման անվտանգությունն ապահովվել է ռազմական ուղղաթիռների միջոցով:
Ընտրություներն ընթացել են առանց միջադեպերի: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն, Աֆղանստանում նախագահական ընտրություններին մասնակցել է 1500 վրացի զսինծառայող. հայտնում է Грузия-Online-ը: Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն