Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հրաժարական կտա մինչև նոյեմբերի 24-ը
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է տարածված լուրերն այն մասին, թե հեռանալով քաղաքականությունից` ինքը ղեկավարելու է երկիրը կուլիսների հետևից: Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին ֆրանսիական France-Presse գործակալությանը, ինքը դրանում ոչ մի տրամաբանություն չի տեսնում:
«Ես տրամաբանություն չեմ տեսնում կուլիսների հետևից երկիրը ղեկավարելու որոշման մեջ, և, բնականաբար, չեմ պատրաստվում նման բան անել»,-ասել է վարչապետը:
Իվանիշվիլին հարցազրույցի ժամանակ նաև հայտարարել է, որ Միխայիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է և իր նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո կկանգնի դատարանի առջև:
«Սաակաշավիլին քաղաքական դիակ է: Նա այլևս քաղաքական ապագա չունի Վրաստանում»:
Իվանիշվիլին նաև հավելել է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո նախագահի երդմնակալության արարողությունից 1 շաբաթ անց ինքը հրաժարական կտա:
«Երդմնակալության արարողությունից հետո ես մինչև նոյեմբերի 24-ը հրաժարական կտամ»,-ասել է Իվանիշվիլին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն