Եվրասիական միությունը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից. Նազարբաև
Աշխարհ
Եվրասիական տնտեսական համագործակցության Գերագույն նիստի մասնակիցները հաստատել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ իրենց մտադրությունը, որն իր աշխատանքները կսկսի 2015թ. հունվարի 1-ից. հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում մամլո խորհրդակցության ժամանակ:
«Մենք համաձայնության ենք եկել, որ ստորագրելու ենք Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթ, որն իր աշխատանքները կսկսի 2015թ. հունվարի 1-ից: Եվ դրա համար մենք եկող տարվա մայիսին պետք է արդեն տեսնենք այդ փաստաթղթի նախագիծը և ստորագրենք այն, որպեսզի կես տարվա ընթացքում հնարավոր լինի այն վավերացնել խորհրդարանում»,-ասել է Նազարբաևը:
Միաժամանակ հատուկ խումբ է ստեղծվել, որը կզբաղվի միությանը Հայաստանի և Ղրղզստանի ինտեգրման հնարավորության ուսումնասիրման հարցերով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն