ԵԽԽՎ ռուս դիտորդները հրաժարվել են ներկա գտնվել Վրաստանի նախագահական ընտրություններին
Վրաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ ԵԽԽՎ ռուս դիտորդներ Վասիլի Լիխաչովն ու Սերգեյ Կալաշնիկովը հրաժարվել են դիտորդական առաքելությամբ ներկա գտնվել Վրաստանի նախագահական ընտրություններին. գրում է Интерфакс-ը:
Լիխաչովի խոսքերով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը հանդիսանում է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքի խախտող, համաձայն որի` Աբխազիա և Հարավային Օսիա կարելի է մուտք գործել միայն Վրաստանի թույլտվությամբ և նրա տարածքով:
Միաժամանակ, մյուս դիտորդ Կալաշնիկովը նշել է, որ ինքը տեղեկություններ ունի, որ վրացական իշխանությունները չեն ցանկանում իրեն ընդունել:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացական ԿԸՀ-ն 2 ռուս պատգամավորների գրանցել է ԵԽԽՎ դիտորդների կարգավիճակով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն