Վրաստանը պատրաստվում է վաղվա նախագահական ընտրություններին
Վրաստան
Վրաստանում ավարտվել է նախընտրական քարոզարշավը, և թեկնածուները պատրաստվում են վաղը կայանալիք նախագահական ընտրություններին: Քվեաթերթիկների վրա ընդգրկված է նախագահի 23 թեկնածուի անուն: Սակայն ընտրազանգվածները ընտրություն են կատարելու 22-ից. թեկնածուներից մեկը` Ակակի Ասատիանին հանել է իր թեկնածությունը խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի օգտին: Սակայն նրա անունը մնալու է քվեաթերթիկների վրա:
Մի շարք վրացական և արտասահմանյան փորձագետների գնահատականով` Վրաստանում նախագահական ընտրությունները կարող են հենց առաջին փուլում ավարտվել իշխող կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակով:
Մարգվելաշվիլիի հաղթանակը կանխատեսում են նաև սոցհարցումները: Համաձայն վերջին շաբաթվա ընթացքում անցկացված հարցման` Մարգվելաշվիլին կարող է հավաքել ձայների 57.6%-ը` հաղթանակ տանելով ընտրությունների առաջին փուլում:
Համաձայն Վրաստանի ընտրական օրենսգքրի` եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների 50%` գումարած մեկ ձայն, ապա նշանակվում է 2-րդ փուլ` առավել շատ ձայն հավաքած 2 թեկնածուների միջև:
Ընտրազանգվածների ակտիվության նվազագույն շեմ սահմանված չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)