Հրաձգություն Իրան - Պակիստան սահմանային գոտում. զոհվել է 17 սահմանապահ
Իրան
Իրանի հարավարևելյան Սիսթան-Բելուջիսթան գավառում` Սարավան քաղաքի ուղղությամբ իրանցի սահմանապահների և Պակիստանից ներխուժել փորձող զինված խմբավորման միջև զինված ընդհարման արդյունքում 17 իրանցի սահմանապահ է զոհվել. գրում է IRNA գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Համաձայն գործակալության տվյալներին` հրաձգության ժամանակ վիրավորվել է նաև սահմանապահ ոստիկանական զորքերի 5 աշխատակից, ևս 4 ոստիկան գերի է վերցվել:
Նախնական վարկածի համաձայն` միջադեպը կազմակերպվել է հակակառավարական ահաբեկչական խմբավորման կողմից. կարծում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ