Սաակաշվիլին ուշանում է
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համար 19 ընտրատեղամասում արդեն մի քանի ժամ է՝ սպասում են նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, ով պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը և քվեարկի նախագահական ընտրություններում: Նախապես հայտարարված է եղել, որ Սաակաշվիլին կներկայանա քվեարկությանը կեսօրին, իսկ ավելի ուշ ժամը հետաձվել էր 13.00-ին: Սակայն վրաց նախագահը դեռևս ուշանում է: Ակնկալվում է, որ նա քվեարկելու կգնա 15.30-16.00 ընկած հատվածում:
«Այստեղ նրա գալուն են սպասում ավելի քան 20 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ»,– հայտնել է «Новости-Грузия»-ի թղթակիցը:
Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» գրասենյակից ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը:
Միևնույն ժամանակ ինքը՝ Սաակաշվիլին, հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը Անակլիա հանգստավայր-քաղաքից՝ նշելով, որ օրն իր համար աշխատանքային է, և ինքը որոշել է օրվա առաջին կեսին զբաղվել հանգստավայրում նոր կառավարության կողմից դադարեցված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)