Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսի պայթյունից զոհվել է 44 մարդ (տեսանյութ)
Աշխարհ
Հնդկաստանի հարավային Անդհրա-Փարադեշ նահանգում ավտոբուսի վթարից առնվազն 44 մարդ է զոհվել. գրում են հնդկական ԶԼՄ-ները:
Տեղական ժամանակով 05.00(03.00)-ին Jabbar Travels տուրիստական ընկերությանը պատկանող Volvo մակնիշի ավտոբուսն ուղևորվում էր դեպի Հայդարաբադ քաղաք: Աբվտոբուսում եղել է 49 ուղևոր:
Ողջ մնացած վարորդը հայտարարել է, որ ինքը մեծ արագության տակ փորձել է շրջանցել մեքենաներից մեկը, որի ընթացքում դիզելային վառելիքով բաքը վնասվել է և պայթել:
Իսկ ավելի վաղ հեռուստատեսությամբ հաղորդել էին, որ ավտոբուսը բախվել է բենզատարին. մեջբերում է РИА Новости-ն: Մի քանի վայրկյանի ընթացքում հրդեհվել էր ողջ ավտոբուսը: Ուղևորները չեն կարողացել դուրս գալ, քանի որ դռները փակված են եղել: Վարորդի խոսքերով` իրեն չի հաջողվել աբցել դռները:
Փրկվել է միայն վարորդն ու ավտոբուսի 6 ուղևոր:
Ոստիկանությունը հարցաքննում է վարորդին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն