Սաակաշվիլիին չեն հրավիրել ո՛չ Վիլնյուսի գագաթնաժողոին, ո՛չ նոր նախագահի երդմնակալությանը
Վրաստան
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ընդգրկել հեռացող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին նոյեմբերի վերջին Վիլնյուս մեկնող պատվիրակության կազմի մեջ, որը պետք է վավերացնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Այժմ հեռացող նախագահը միայն եկ ճանապարհ ունի ներկա գտնվել ԵՄ-ի գագաթնաժողովին, այն է` կազմակերպիչների հրավերով` հյուրի կարգավիճակում: Միաժամանակ, հնարավոր է` նրան չհրավիրեն նաև Վրաստանի նոր նախագահ Միարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը. գրում է Kommersant-ը:
Այն մասին, որ Սաակաշվիլին չի ընդգրկվել Վիլնյուսի գագաթնաժողովի պաշտոնական պատվիրակության կազմում, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: «Լիտվայի նախագահը գագաթնաժողովին հրավիրել է մասնակցելու երկրի նոր նախագահին»,- պարզաբանել է նա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)