eBay-ը ներողություն է խնդրել Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի իրերը վաճառքի հանելու համար
Աշխարհ
eBay կայքը հեռացրել է աճուրդի հանված` Հոլոքոստի հետ կապված 30 առարկաներն այն բանից հետո, երբ այդ մասին բարձրաձայնել էր The Mail on Sunday թերթը: eBay-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել և առաջարկել է իբրև փոխհատուցում բարեգործության համար նվիրաբերել 40 հազար դոլար:
Ամբողջ խնդիրը նրանում էր, որ աճուրդի հանված իրերից մեկը Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի գերիներից մեկին` գերության մեջ մահացած լեհ հացթուխին պատկանող համազգեստն էր: Գերիների կոշիկները և Դավիթի աստղի պատկերով թևկապերը, որոնք պարտադրում էին հագնել հրեաներին, նույնպես աճուրդի էին հանվել:
Այս պահին ոստիկանությունն ու կայքի աշխատակազմը հետաքննում է, թե ինչպես են մահվան ճամբարի նմուշները հայտվել առևտրականների ձեռքերում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն