Բոլիվիայում ինքնաթիռ է կործանվել. կա 8 զոհ
Աշխարհ
Բոլիվիայում ուղևորատար ինքնաթիռի վթարից նոյեմբերի 3-ին զոհվել է 8 մարդ, ևս 10-ը վիրավոր է. գրում է Agence France-Presse-ը: Տուժածների անձի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:
Aerocon ավիաընկերությանը պատկանող Fairchild Metro 23 ինքնաթիռը 16 ուղևորներով և անձնակազմի 2 անդամներով կործանվել է Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Ռիբերալտա քաղաքում վայրէջք կատարելու պահին: Ինքնաթիռը դուրս էր եկել Տրինիդադ քաղաքից:
Ավիաընկերությունից տեղեկացրել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, որի պատճառով վայրէջքի պահին այն հրդեհվել է: 2 օդաչուները ծանր վիճակում հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)