Թբիլիսիում Սաակաշվիլիի` Հավլաբարի նախագահական նստավայրը կվերածվի համալսարանի շենքի
Վրաստան
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրը, որը կառուցել էր Թբիլիսիում հեռացող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին. գրում է Грузия-Online-ը:
Ենթադրվում է, որ նախագահական նստավայրը կտրամադրվի Վրաստանի տեխնոլոգիական համալսարանին:
Նախագահական այս նստավայրի կառուցումը Սաակաշվիլիին արժեցել էր 200 մլն դոլար: Նոր նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ նախընտրում է ապրել պետքարտուղարության համեստ շինության տարածքում, մինչև որ կավարտվի Աթոնելի փողոցի վրա 19-րդ դարին պատկանող հնագույն շենքի վերանորոգման աշխատանքները, ուր մի քանի տարի առաջ գտնվում էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն