Բաքվում հայ և ռուս քրիստոնյաների շիրմաքարերով ճանապարհ են կառուցել (տեսանյութ)
Աշխարհ
Ադրբեջանցիները, չթաքցնելով իրենց ունեցած ատելությունը հայ և ռուս ժողովուրդների նկատմամբ, Բաքվի վարչական ենթակայության տակ գտնվող Ռասուլզադե բնակավայրի ճանապարհներից մեկը կառուցել են քրիստոնյաների շիրմաքարերով. մասին հայտնում է voskanapat.info կայքը:
Շիրմաքարերը հանվել են Ադրբեջանի՝ արդեն քանդված խոշորագույն քրիստոնեական հայ-ռուսական «Մոնտինո» գերեզմանատնից։
Անձրևից հետո շիրմաքարերի վրա ի հայտ են եկել հանգուցյալների դիմանկարներն ու անունները: Կատարվածի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացել են հենց նույն օրը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ