Ֆիլիպիններում մոլեգնում է վերջին տարվա ամենասաստիկ թայֆունը. կան զոհեր
Աշխարհ
Ֆիլիպիններում Հայան սաստիկ թայֆունի վրա հասնելու հետևանքով զոհվել է 2 մարդ. տեղեկացնում է Reuters-ը:
Թայֆունը, որին տրվել է Սաֆիրի-Սիմփսոնի փոթորիկների սանդղակով ամենաբարձր մակարդակը, վրա է հասել Ֆիլիպինյան արշիպելագի կենտրոնական Սամար և Լեյտե կղզիներին: Քամու ուժգնությունը հասնում է մինչև 105 մետր վայրկյանում: Քամուց առաջացած ալիքների բարձրությունը կազմում է 5 մետր:
Վտանգավոր գոտուց տարհանվել է ավելի քան 125 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն