Հունաստանում կալանքի տակ է վերցվել Ուկրաինայից ապօրինի զենք տեղափոխող նավ
Աշխարհ
Հունաստանի ափամերձ ոստիկանությունը նոյեմբերի 8-ին կալանքի տակ է առել Սիերա-Լեոնեի դրոշի ներքո նավարկող նավ` անօրինական զիմաթերքով: Նավը, ինչպես տեղեկացնում է, Agence France-Presse-ը, դուրս էր եկել Ուկրաինայից:
Նավի վրա հայտնաբերվել է Կալաշնիկովի 20 հազար ինքնաձիգ և այլ սպառազինություններ: Նավի անձնակազմը չի ունեցել բեռը թույլատրող ոչ մի փաստաթուղթ:
Նավը տեղափոխվել է Ռոդոս կղզի, ուր նավի կապիտանին և նավի անձնակազմն ու 7 անդամները ձերբակալվել են:
Թե դեպի ուր էր ուղևորվում նավը, հայտնի չէ: Ըստ ANA գործակալության տվյալների` նավը, հնարավոր է, ուղևորվու էր թուրքական Իսքենդերուն նավահանգիստ կամ Սիրիայի Տարտուս քաղաքը կամ լիբիական Տրիպոլի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն