Նյու Յորքի կենտրոնում արձակված կրակոցներից 2 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում գտնվող սահադաշտում, գրում է ABC News-ը:
Միջադեպի արդյունքում վիրավորվել է 2 տղամարդ, նրանք հոսպիտալացվել են: Այս պահին նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Ականատեսների վկայությամբ՝ նա 3 կրակոց է արձակել, որից հետո դիմել է փախուստի: Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, նա պատահական չի ընտրել իր թիրախներին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)